Չենք հրապարակել, բայց եւ չենք թաքցրել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորի մահվան լուրը չհայտնելու մասին
SocietyԱմանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց եւ չեն թաքցրել։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է պարզաբանել, թե ինչու նախարարությունը չի հայտնել զինծառայողի մահվան մասին։
Նույն խնդրին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը․ «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: