Հայտնի է Տիգրան Մարտիրոսյանի որակազրկման ժամկետը
SportԾանրամարտի միջազգային ֆեդերացիան` IWF-ը, հրապարակել է գյումրեցի հայտնի ծանրորդ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանի որակազրկման ժամկետը: Հիշեցնենք, որ նրա՝ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել։ 2016-ի հուլիսի 7-ից նա ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից։ Ավելի ուշ նա զրկվել է նաև օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կարգում նվաճած բրոնզե մեդալից։ Դրանից հետո Տիգրանը փաստաթղթեր է ուղարկել միջազգային ֆեդերացիային՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ, ինչից հետո հրապարակվել է նրա որակազրկման ժամկետը։ Այն կազմել է 2 տարի։