«Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում
CultureԱլեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել Է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
«Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը եւ «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ. «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Կոտի կինոնկարը նաեւ մրցանակի Է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ լավագույն կոմպոզիտոր Է ճանաչվել Սերժ Թանգյանը՝ System of a Down ամերիկյան ռոք-խմբի ղեկավարը:
Կինոնկարում խաղացել են ԼԵռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը եւ ուրիշներ: 2019 թվականի մրցույթին ընդամենը մասնակցել են յոթ երկրների տասը ֆիլմ եւ տասը սերիալ: Ստուգատեսի ժյուրին գլխավորել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը (Լատվիա), Ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Միքայելա Թարիվերդիեւան, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրեն Վերա Թարիվերդիեւան, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար եւ կինոքննադատ Անդրեյ Սմիռնովը: