Բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը նոր մարզիչ ունի
SportԱրեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանին կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը:
Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:
Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան: