Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա կնվազի
SocietyՀանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը սպասվում են տեղումներ։ 16-ի և 17-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում տեղումները կլինեն ձյան տեսքով: