«Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի
SportTotoGaming-ը «Այաքս»-«Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում առավել հետաքրքիր առճակատումներից մեկը կլինի հոլանդական «Այաքսի» և իր 14-րդ գավաթի հետևից սլացող Մադրիդի «Ռեալի» միջև:
«Յոհան Կրոյֆ» արենայում ամստերդամյան թիմը այս մրցաշրջանում դեռևս ոչ մի պարտություն չի կրել՝ գոլի հեղինակ դառնալով անցկացրած բոլոր 18 խաղերում: «Այաքսը» պարտությամբ չի ավարտել նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի և ոչ մի հանդիպում՝ անգամ մրցակից ունենալով Մյունխենի «Բավարիային»: Սակայն Էրիկ Տեն Հագի թիմը որքան հիանալի է խաղում հարձակման գծում, նույնքան անկայուն է պաշտպանությունում,ինչն «Արքայական» ակումբը հավանաբար չի ների: «Ռեալն» իր հերթին անթերի չէ պաշտպանությունում՝ վերջին 8 խաղերում չկարողանալով չոր պահել սեփական դարպասը: Մեկ շաբաթվա ընթացքում ունենալով Կլասսիկո և Մադրիդյան դերբի՝ «Սերուցքայինները» կարողացան դրական բալանսով մոտենալ Չեմպիոնների Լիգայի Փլեյ-Օֆֆ փուլին:
Միմյանց դեմ անցկացրած հանդիպումներում ունեցած ցուցանիշներով առավելություն ունի իսպանական ակումբը ՝ հաղթելով Եվրագավաթների շրջանակներում «Այաքսի» դեմ անցկացրած 6 հանդիպումներում՝ խփած և բաց թողած գնդակների խայտառակ տարբերությամբ՝20:2:
Ֆուտբոլային էսթետները կարող են հանգիստ լինել.գոլազուրկ հանդիպում չի ապասվում, քանի որ ըստ վիճակագրության հոլանդական ակումբը տնային խաղերում հեղինակում է միջինը 2.85 գնդակ: Չնայած ֆիզիկական հոգնածությանը Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրն ամենայն հավանականությամբ կհաղթի «Այաքսին» իր 14-րդ գավաթի ճանապարհին: Ֆուտբոլային փորձագետները «Այաքս»-«Ռեալ» հանդիպման հավանական սցենար են կանխատեսում հետևյալը. «Այաքսն» իր կազմում ունենալով Եվրագավաթներում մեծ խաղային փորձ ունեցող այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Տադիչը, Հունտելարն ու Բլինդը,հավանաբար կկարողանա գրավել «Ռեալի» դարպասը, սակայն վերջնական արդյունքում հաղթանակի կհասնի հենց «Արքայական» ակումբը՝1-2 գնդակի տարբերությամբ: Որոշիչ իրադարձություններով հարուստ կլինի առաջին խաղակեսը, անկյունային հարվածներով առավելություն կունենա «Ռեալը», մինչդեռ խախտումներ կգրանցվեն հավասարաչափ: Նույնիսկ երկու ծանր հանդիպումից հետո Սանտիագո Սոլարին հավանաբար չի դիմի ռոտացիայի և խաղադաշտ դուրս կբերի իր հիմնական կազմը՝ Կուրտուա, Կարվախալ, Վարան, Ռամոս. Մարսելո, Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Բենզեմա, Վիմիսիուս:
Հոլանդական թիմի սպասվող մեկնարկային կազմն այսպիսին է. Օնանա, Բլինդ, Մազրաուի,Դե Լիգտ, Տալֆիկո,Վան Դե Բիկ, Տադիչ,Զիեշ. Լաբյադ,Ներես, Հունտելաար:
TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Այաքս»-«Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: