Ալիևի «կլասիկ փոխանցումը»
AnalysisՎարչապետ Փաշինյանը վերջին շրջանում անընդհատ հայտարարում և պնդում է, թե Արցախը պետք է բանակցություններին մասնակից դառնա, սակայն գործնականում հայտարարությունից այն կողմ ոչինչ չի անցնում, ավելին՝ Ալիևը նրանից առաջ անցավ։ Ի պատասխան Փաշինյան հնչեցրած և առաջ քաշած թեզերի, այսօր Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ: Սա Ադրբեջանի նախագահը միշտ է ասել ու ասում, սակայն նորություն է այն, որ նա դրանից հետո հավելել է. «Այսօր Ադրբեջանն առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում»։ Ասվածը բավականին հետաքրքրիր շեշտադրում է վերջին ամիսների կողմից թմբկահարվող դրույթների ֆոնին:
Հարկ է կենտրոնանալ և հստակցնել, թե ի՞նչ առավելության մասին է խոսում հարևան երկրի ղեկավարը։Եթե մարտիդաշտում ռազմական հավասարակշռությունը նկատի ունի, հասկանալի է, բայց բանակցային սեղանի ի՞նչ առավելության մասին է նա ակնարկում։Փաստորեն ստացվում է այնպես, որ, ի հեճուկս Փաշինյանի հայտարարությունների, թե բանակցություններ չեն ընթանում, իրենք դեռ պատմություն են ուսումնասիրում, պարզվում է, Ալիևն արդեն արդյունքների ու առավելությունների մասին է խոսում։Ավելին՝ հայտարարում է, որ Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղը բանակցությունների կողմ պետք է լինի, աջակցություն չի ստացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»,֊-իր խոսքում ֆիքսել է Ադրբեջանի նախագահը։
Միանշանակ, բոլորս պարտավոր ենք սպասել վարչապետի Փաշինյանի պարզաբանմանը. նախ ի՞նչ առավելությունների մասին է խոսում Ադրբեջանի «քաղաքակիրթ» ղեկավարը, ինչպես նաև, թե Ղարաբաղը բանակցային սեղան վերադառնալ ու նրա առաջարկը զուտ հայկակա՞ն կողմի ցանկություն է, թե՞ համանախագահներից գոնե մեկի հավանությունը ստացել է։
Ինչպես այս դեպքերում ընդունված է ասել՝ գնդակը Նիկոլի կիսադաշտում է:
Անդրանիկ Հարությունյան