«Երևան–Կենտրոն» ՔԿՀ պետի ունեցվածքը. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և նշված հարկային տարում ստացած եկամտի մասին:
Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը, որպես դրամական միջոց, նշված հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1 700 000 ՀՀ դրամ: 2018 թվականի վերջում այդ գումարը նույն չափով պահպանվել է:
2018թ. «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 4 065 639 ՀՀ դրամ:
Վահե Պապոյանը «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում