97- ամյա ամերիկուհին մոդելային կարիերա է սկսել...
LifestyleԱՄՆ- ում, 97- ամյա Այրիս Ապֆելը, որը հայտնի դիզայներ է, որոշել է մոդալային կարիերա սկսել, գրում է Orer.am- ը` հղում անելով ren.tv- ին:
Ամերիկուհին արդեն պայմանագիր է կնքել IMG Models մոդելային գործակալության հետ: Նա հայտնի է որպես տաղանդավոր, նախաձեռնող, կրեատիվ կին:
«Միասին մենք նոր, հետաքրքիր տարբերակներ կգտնենք ցույց տալու Այրիսի բնական գեղեցկությունը և ապացուցելու, որ տարիքը դա միայն թիվ է» ,- ասում է IMG Models մոդելային գործակալության տնօրեն Այվան Բարտը:
Այրիսը հույս ունի, որ այս կերպ կարող է ոգեշնչել տարեց կանանց իրականացնել իրենց երազանքները:
«Ես շատ հուզված եմ,- գրում է Այրիսը,- ով կարող էր պատկերացնել, որ 97 տարեկանում կարող եմ դառնալ ամսագրի գլխավոր էջը զարդարող աղջիկ»: