Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
SocietyՀանրապետությունում փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: