Եթերային հայերենի մահը
AnalysisՀամայն հայությունն այս օրեին ուշադրությամբ հետևում եննոր իշխանությունների կրթադաստիարակչական մոտեցումներին, փնտրտուքներին ու դեգերումներին: Քանիցս խոսվել է այն մասին, որ Փաշինյանի թմում առանձնահատուկ առանցքային դերակատարում ունի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ովիր պաշտոնավարման սկզբից անընդհատ խոսում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացման մասին, թեպետ ոչ մի ելք չի գտել, բացի մարդկանց պաշտոնանկ անելուց: Այդ ճանապարհին, նվազ դրվատելի քայլերի կողքին, նախարարը հասցրեց անել այնպիսի բաներ, որոնք, մեղմ ասած, հարիր չէին բարձրաստիճան պաշտոնյաների:
Փաստ է, որքաղաքացու, հատկապես մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության համար, կրթական համալիրներից բացի, կարևոր ձևաչափէ նաև հեռուստաեթերը:Նախարարը կամ նրա խորհրդականները, կրթական բարեփոխումների մասին խոսելիս, երբևէ չե՞ն մտածել հայկական հեռուստաեթերի մասին: Ի՞նչ կրթական բարեփոխումների մասին է խոսքը, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերություններից, բացառությամբ «Շողակաթի», անգրագիտություն, գարշանք ու անբարոյականություն է ծորում:
Ունենք մի իրավիճակ, երբ բոլորիս աչքի առաջ մեր հեռուստաեթերն ուղղակի բռնաբարում է մարդկանց ուղեղը: Խորհրդային Միության փլուզումից հետո հեռուստատեսությունը հասել է կատարյալ սանձարձակության ու միջակության: Անցյալ դարավերջին սկիզբ առած բարոյական անկման արշավին մասնակցելն այսօր հեռուստաընկերությունների` մրցակցությունից դուրս չմնալու միակ միջոցն է դարձել: Մանավանդ վերջին տասնամյակում անճանաչելիորեն փոխվել է ցուցադրվող հաղորդումների ու ֆիլմերի լեզուն. եթերը հայերեն չի խոսում:«Հ1»-ը կարծես ներկարարական արհմիություն լինի և, արդեն երեք տասնամյակ, նախանձախնդրորեն վարդագույնով է զմռսում իշխանություններին: Հանուն արդարության պետք է նշել, որ այստեղ հայերենը շատ թե քիչ կենդանության նշույլներ է ցույց տալիս: «Արմենիան» զբաղված է հայոց լեզուն ապականող, ծաղրող ու նսեմացնող սերիալների արտադրությամբ. այն կարելի է համարել նաև հնդկական սերիալների մագնատ հեռուստաընկերության: «Շանթի» մասին առհասարակ խոսելն անիմաստ է: Նախորդ տարի սկիզբ առած «Վումնս կլուբը» ասվածի ցայտուն ապացույցն է: Այդ շոու կոչվածի ընթացքում կարելի է լսել հայհոյանքներ, սեռական, ոչ եթերային, անճոռնի շարժուձևի: Այդ ամենին զուգահեռ, որպես հանդիսատեսին ծիծաղ պարգևելու նախընտրելի միջոց, ընտրված են հայկական ավանդական արժեքները, մեր դարավոր նիստ ու կացը, բարքերը, որոնց շնորհիվ հասել ենք այսօրվան:
Վաղուց ժամանակն է ամեն ինչ վերանայելու, խմբագրելու և սրբագրելու, եթե, իհարկե նոր իշխանությունն ունի գրագետ խմբագիրներ ու սրբագրիչներ:Հասկանալի է, որ մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր չէ նման ծավալի աղբը մաքրել, բայց եթե անցած ամիսներին Հարությունյան Արայիկըեկեղեցու դեմ «արիաբար» մարտնչելու և սեփական սկզբունքներին տուրք տալով դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ պաշտոնանկ անելու փոխարեն զբաղված լիներ սրանով, արդեն ահագին բան փոխված կլիներ:
Անդրանիկ Հարությունյան