27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագրում. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Կարապետյանը հայտարարագրել է բնակարան, հողամաս և անավարտ (կիսակառույց) շինություն: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունների չափը կազմել է 3500 ԱՄՆ դոլար:
Նշված ժամանակահատվածում Աննա Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 9 150 000 ՀՀ դրամ, 27 200 ԱՄՆ դոլար և 16 400 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 585 108 ՀՀ դրամ, որը գոյացել է երկու աշխատավարձերից: Առաջինից գոյացած եկամուտը կազմել է 1 189 108 ՀՀ դրամ, երկրորդից ստացած եկամուտը՝ 396 000 ՀՀ դրամ: Հավելենք, որ Ա. Կարապետյանը Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում