Ալլա Պուգաչովային կարող են դատարան կանչել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի գործով
International newsԸստ ռուսական լրատվամիջոցների, անցած տարի Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի պաշտոնական ամուսնալուծությամբ նրանց այս պատմությունը չի ավարտվել: Բանն այն է, որ նախկին ամուսինները չեն կարողանում ունեցվածքը բաժանել: Ավելի քան 30 տարի հանդիսատեսը հիանում էր այս հայտնի հումորիստական զույգով:
Տարիների ընթացքում նախկին ամուսինները կուտակել են ոչ միայն ստեղծագործական բեռ, այլ նաև տպավորիչ ունեցվածք: Հումորիստները դեռևս չեն բացատրում ամուսնալուծության պատճառները, սակայն ամբողջ երկիրը գիտի, թե ինչ գումարներ կան այս գործընթացի հիմքում` կես միլիարդ ռուբլի: Ճիշտ է, առայժմ ոչ ոք չի կարող վայելել այդ հարստությունը, քանի որ գույքի վրա կալանք է դրված: Պետրոսյանը դիմել է իր նախկին կնոջը՝ առանց դատարանի խնիդրը լուծելու խնդրանքով, բայց Ստեպանենկոն հրաժարվել է: Հումորիստի խոսքերով, Ելենան ավելին է պահանջում, քան առաջարկվող գումարն է: Ըստ Ելենայի ներկայացուցիչ Զաբրալովայի, չեն գնահատել նկարները, ճենապակին և այլ գույք: Պետրոսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ: Իրականում անշարժ գույքի և մշակութային արժեքների հաշվարկը այնքան էլ հեշտ չէ: Ըստ Պետրոսյանի շահերը ներկայացնող Սերգեյ Ժորինի, Պետրոսյանը որոշ իրեր ստացել է որպես նվեր` Գալկինից, Պուգաչովայից, Զադորնովից, ծաղրածու Կարանդաշից և այլն, ընդ որում, որոշ մասը՝ մինչև ամուսնանալը: Պետրոսյանի պաշտպանական կողմը մտահոգություն է հայտնել, որ եթե Ստեպանենկոն շարունակի ժխտել դա, ապա որպես վկաներ դատարանը ստիպված կլինի հարցաքննել Եվգենի Վահանովիչին արժեքավոր իրեր նվիրած բոլոր կենդանի անձանց, քանի որ օրենքով նվերները չեն բաժանվում և դրանք պետք է հեռացվեն համատեղ ձեռք բերված գույքի ցանկից: Եթե Ստեպանենկոն հերքում է նվիրատվության փաստը, ապա անհրաժեշտություն կլինի պարզել այդ ամենը:
Կամո Խաչիկյան