Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես, ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքներին՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։

 

Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։

«Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է առերեսվենք այն իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին,- նշել է Արմեն Սարգսյանը:- Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»։

Նախագահն ընդգծել է, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։ «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։

Մեր երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնեական ժառանգություն։

Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանը կարևորել է մեր երկրի ավանդույթները բնական գիտությունների ոլորտում։

«Նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի, մասնավորապես, Հայդելբերգի հետ։ Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մեթամատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ, երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին։

Ես իսկապես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ որպես ընկեր։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։

Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի երկրում փոքր խմբերն ավելի ազատ ու անկախ լինեն իրենց նորարարություններում, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։ Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները։ Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆորնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»։

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի, կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

Ներկաներից մեկի հարցին, թե՝ որո՞նք են համաշխարհային փոխկապակցվածության բացասական կողմերը, և ի՞նչ խորհուրդ կտա Արմեն Սարգսյանն այդ հնարավոր բացասական ազդեցությունների հաղթահարման համար, Հանրապետության նախագահը պատասխանել է. «Աշխարհը բարդ համակարգ է։ Երբ համաշխարհային ազգ ես, դա նշանակում է մեծ թվով հայեր ունես, ովքեր ապրում են արտասահմանում՝ Հայաստանից դուրս, սակայն մեծ ազդեցություն ունեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Փոխկապակցվածությունը տարբեր կողմեր ունի՝ թե՛ դրական, թե՛բացասական։

Գլոբալացման, արդյունաբերական, գիտական հեղափոխությունների, մարդկային ստեղծարարության, կրթության նշանակության կողքին կա մեկ կարևոր գործոն, որը կոչվում է բարոյականություն։ Եթե չունես մարդկային բարոյականություն, քո տեխնոլոգիական առաջադիմությունը գործիքի փոխարեն կդառնա զենք։ Այս ամենը շղթայական փոխկապակցվածություն ունի։

Կա մի պարզ ճշմարտություն. բոլորս մարդիկ ենք և ինչ էլ անենք, պետք է մարդկային տրամաբանություն ու բարոյականություն ունենալ, ինչպես նաև որոշակի ոգի այն ամենի հիմքում, ինչ անում ենք։ Հակառակ դեպքում՝ մենք ունակ ենք վատ արարքների։ Կարևոր չէ, թե ով ես, ինչ ազգություն ունես, դու պետք է մարդ լինես»։ 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank