Պուտինը հեռանո՞ւմ է
AnalysisԱրդեն հայտնի է, որ 2024-ին, երբ ավարտվում է իր կառավարման ժամկետը, Վլադիմիր Պուտինը չի կարող նորից առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում: Եվ այսօր արդեն քննարկվում են մի քանի այլընտրանքային, որպեսզի նա պահպանի իշխանությունը: Հարկ է նշել, որ 2024-ին Պուտինը, արդեն քառորդ դար Ռուսաստանը կառավարած կլինի և կդառնա 72 տարեկան:Նշենք, որ 2018-ի մարտին նա ստացավ ռուսաստանցիների 77% ձայներով, իսկ այսօր, ըստ սոցհարցումների,նրան ձայն կտար ռուսաստանցիների միայն 40%-ը:
Ըստ էության Պուտինն արդեն թոշակի տարիք է, սակայն ոչ ոք չի համարձակվում նրա մոտ այդ հարցը բարձրացնել: Հրապարակավ այդ հարցի վրա տաբու է դրված, բայց կուլիսներում կրեմլագետներն ակտիվ բանավիճում են իրավահաջորդի մասին: «Ո՞վ կլինի Պուտինից հետո: Պուտի՞նը:»:
Ինչպես բոլոր երկարատև կառավարում ունեցած ղեկավարները, Պուտինը ևս ոչ մեկին չի վստահում: Նա հավատում է միայն «կառուցվածքին»` մեխանիզմ, լավ յուղած ու ստուգված պտուտակներով ու զսպանակներով: Առաջին սցենարը 2008-ի «կառուցվածքի» կրկնությունն է, երբ Վլադիմիր Պուտինն իր ընկեր Դմիտրի Մեդվեդևին նշանակեց նախագահ ու ինքը դարձավ վարչապետ, որ լավ վերահսկի իշխանությունը:
Կուլիսներում քննարկվում է ևս մեկ սցենար, որ նախատեսում է «կառուցվածքին» ևս մեկ հարկ ավելացնել ու ստեղծել «գերագույն կառավարչի» պաշտոն` հատուկ Վլադիմիր Վլադիմիրովիչի համար, որ նա մնա բարձր ցանկացած նոր նախագահից` ընտրված 2024-ին: Դա կարելի է մեկնաբանել, որ Պուտինը ծրագրում է երկար մնալ իշխանության ղեկին, այսօր նա ՌԴ նախագահն է, գուցե հետո դառնա Ռուսաստան-Բելառուս միության ղեկավարը, կամ ՌԴ շուրջ հավաքի խորհրդային նախկին մի քանի հանրապետությունների ու դառնա այդ միության նախագահը: Բոլոր դեպքերում այդ կառուցվածքները լինելու են ցուցափեղկ, որի հետևում նախ և առաջ ուժայիններ են` բանակի ու անվտանգության ծառայությունների այն մարդիկ, որ ինչպես Վլադիմիր Պուտինը, տիրել են իշխանությանը 2000-ին Կրեմլ մտնելուց հետո: Մոսկվայում ոմանք գտնում են, որ բախվելով տնտեսական ստագնացիային (տնտեսական աճը հազիվ 2%-ի է հասնում, որ հեռու է Պուտինի խոստացած 4%-ից), սոցիալական դժգոհությանը (կենսաթոշակային բարեփոխման ու ԱԱՀ-ի աճի պատճառով) և Կրեմլի հանրաճանաչության կորստով (ռուսաստանցիների 60%-ը գտնում է, որ նախագահն անձամբ է պատասխանատու երկրի խնդիրների համար), այդ ուժայինները կցանկանան դիվերսիոն մանևր կազմակերպել:
Իրականում քննարկվում է այնպիսի մի սցերան, ըստ որի` նոր կոնֆլիկտ Կիևի հետ Ուկրաինայում մարտին նախագահական ընտրությունների առիթով: Դա որոշակիորեն կշեղի ուշադրությունը բուն դժվարություններից ու լրացուցիչ ազդակ կտաԿրեմլին 2024-ի հեռանկարների առումով:
Հիմա առկա մի իրադրություն, որով հինհամակարգումնորդեմքերենհայտնվում: Օրինակ` 46-ամյա Ալեքսեյ Դյումինը, որ կարիերային սրընթաց աճ է ցուցադրում, նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալն էր, ՊՆ փոխնախարար, իսկ հիմա նահանգապետ է: Կամ` արդյունաբերության ու առևտրի 49-ամյա նախարար Դենիս Մանտուրովը` նույնպես ռազմական կոնգլոմերատի հովանավորյալ: Կան և այլ գործիչներ, նրանց Կրեմլը տեստավորում է արդյունավետության ու չեզոքության առումով, օրինակ` Նիժնի Նովգորոդի նահանգապետ Գլեբ Նիկիտինը և Նովգորոդի նահանգապետ Անդրեյ Նիկիտինը, այստեղ չպետք է մառանանք նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Այս մարդիկ ամենահուսալիներն են համարվում ու լավագույն թեկնածուները` նրանց կարելի է վստահել բարձրագույն առաքելություն 2024-ին` վստահված անձինք Կրեմլի ստեղծած «կառուցվածքի» մեջ, բացի այդ` հնարավոր իրավահաջորդները:
Փաստ է մի բան՝ Պուտինի իրավահաջորդի քննարկումներն անընդհատ պտտվում են ռուսական ու արևմտյան մամուլի էջերում և սակավ չեն կանխատեսումները, որ նա չի պաշտոնավարի մինչև 2024-ը, որի համար կան տարբեր պատճառներ:
Անդրանիկ Հարությունյան