Վրեժխնդրություն սրճարանում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքից հետո
LifestyleՄոսկվայի Неолит սրճարանում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի մասնակիցները վրեժխնդրությունից դրդված դաժան սպանություն են կատարել, գրում է Orer.am- ը` հղում անելով ren.tv - ին:
Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 15- ի գիշերը:53- ամյա Հարիբ Օրիջովին սպանել են իր տան բակում: Տղամարդուն կրակել են թիկունքից: Սպանության շարժառիթը դեռևս հայտնի չէ:
Սպանությունը տեղի է ունեցել Неолит սրճարանում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքից հետո: Համացանցում հրապարկվել է տեսանյութ, որտեղ պարզ երևում է ինչպես են մի խումբ տղամարդիկ ներխուժում սրճարան, կրակոցներ արձակում հրազենից, որից հետո կրակոցներ են արձակում սրճարանի տնօրենի ավտոմեքենայի վրա, այնուհետև փախուստի դիմում: