Այսօր Մեսրոպ Մաշտոցի մահվան օրն է
Culture440թ․ փետրվարի 17-ին Վաղարշապատում, հենց այսօր՝ փետրվարյան ցուրտաշունչ օրը, մահացավ Մեսրոպ Մաշտոցը: Մեսրոպ Մաշտոցը` հայ գրերի ստեղծողը, մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչը ու հայալեզու դպրոցի հիմնադիրն է:
Ծնվել է պատմական Տարոն գավառի հացեկաց գյուղում: Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362թ.:
Մահից հետո նրա դին իշխան Վահան Ամատունու ջանքերով տեղափոխվել ու թաղվել է Օշականում և երեք տարի անց գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի։ 1875-79-ին այդ եկեղեցու տեղում կառուցվել է Մեսրոպ Մաշտոց Եկեղեցին, որի բեմի տակի խորանում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է։ Հայ եկեղեցին նրան դասել է իր սրբերի շարքը։