Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս
SportՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմը մեկնել է ուսումնամարզական հավաքի:
Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ: Կիպրոսյան հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Արսեն Եղիազարյան, «Բանանց»
Արման Ղազարյան, «Բանանց»
Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»
Պերճ Պողիկյան, «Փյունիկ»
Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»
Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)
Արթուր Ժան Շահնազարյան, «Նոյգերսդորֆ Մ-19» (Գերմանիա)
Կիսապաշտպաններ
Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»
Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»
Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Էմիլ Պետրոսյան, «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Դիրան Բեբեքյան Առանց ակումբ
Հարձակվողներ
Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»
Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)
Ղազար Դեմերջյան, «Հրադեց Կրալովե» (Չեխիա)
Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Ավելացնենք, որ Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը և Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին: