Կադիրովը կարևոր հայտարարություն է արել չեչենների և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ
Lifestyle«Սադրանքները չեն կարող փչացնել չեչենների և ադրբեջանցիների միջև եղբայրական հարաբերությունները»,- ասել է Ռամզան Կադիրովը:
Այսպիսի հայտարարությամբ, Ռամզան Կադիրովի անունից, ելույթ է ունեցել ազգային քաղաքականության հարցերի նախարար` Ջամբուլատ Ումարովը, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
Ումարովը նշում է, որ Մոսկվայում կան կրիմինալ խմբավորումներ, որոնք շահագրգռված են լարված հարաբերություններ ստեղծել տարբեր էթնիկ խմբերի միջև, հատկապես կովկասյան ազգերի միջև:
«Այս պահին շատ կարևոր է ուշադրություն չդարձնել համացանցում կատարվող քննարկումներին, այլ լսել այն ինչ ասում են Ադրբեջանի և Չեչնիայի հեղինակավոր քաղաքական գործիչները»,- նշել է նախարարը:
Ումարովը Ռամզան Կադիրովի անունից պաշտոնապես հայտարարել է, որ ոչ մի սանդրանք կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների կողմից կատարված, չի կարող ազդել ադբեջանցինների և չեչենների միջև եղբայրկան, գործնական հարաբերությունների զարգացմանը: