Առողջապահության նախարարն իրավունք ունե՞ր գիշերը ժամը 4-ին ծառայողական մեքենան վարել
LifestyleԱննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ասում են մենք ծառայողական մեքենաները բացառապես աշխատանքային ժամերին ենք օգտագործում։ Գիշեր ժամը 4֊ին առողջապահության նախարարը ծառայողական մեքենայով։ Հա առանց վարորդի ինքն էր վարում»։ Գրառման մեկնաբանություններում արձագանքել է առողջապահության նախարարի մաուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ գրելով. «Հարգելի Աննա, Արսեն Թորոսյանը գիշերը վերադարձել է գործուղումից և գնում է տուն։ Ստամբուլ-Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել գիշերը 03:00-ին»։ 
