Ի՞նչ է հայտարարագրել նորանշանակ փոխնախարարը
TVՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գեղամ Վարդանյանը հայտարարագրել է 3 բնակարան: Շարժական գույքի, ինչպես նաև պաշտոնատար անձի արժեթղթերի և այլ ներդրումների վերաբերյալ տվյալներ չկան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գեղամ Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 82 000 ԱՄՆ դոլար և 3 700 000 ՀՀ դրամ:
Մանրամասները ՝http://orer.am/?p=367051&l=am