Թեժ իրավիճակ Ազգային ժողովում.Տեսանյութ
TVԱզգային ժողովում կառավարության ծրագրի եռօրյա քննարկումն ավարտվեց բավական բուռն: Չնայած ոչ պակաս բուռն էր նաև բուն ընթացքը, բայց վարչապետ Փաշինյանի ամփոփիչ ելույթը էլ ավելի սրեց վիճակը: Ելույթն ինքնին ոչ միայն հետաքրքրական էր եռօրյա քննարկումների ամփոփման կոնտեքստում, այլև քաղաքական դաշտի նոր արձանագրման առումով: Փաշինյանը ելույթի սկզբում ներողություն խնդրեց իր ոճի համար: Սակայն հաջորդիվ շարունակեց նույն ոճով: Դա ստացվեց ինքնաբուխ, թե նախապես կանխամտածված, դժվար է ասել: Բայց իշխանություն–«Լուսավոր Հայաստան» կոշտ երկխոսությունը էլ ավելի կոշտացվեց: Որպես քաղաքական թիրախ ընտրվեց հենց «Լուսավոր Հայաստանը», ու վարչապետը մի քանի ճակատով բախման գնաց «Լուսավորի» հետ: Այդ բախման մեջ էական դեր ուներ նաև ինքնին այդ կուսակցությունը, որ ստանձնել է վարչապետի ու իշխանության թիվ մեկ քննադատի դերը ու վարչապետից ոչ պակաս էմոցիոնալ ոճով արձագանքում է նրան:
https://past.am/?p=213135&l=am