Պատգամավոր Արգիշտի Մեխակյանի ունեցվածքը. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է առանձնատուն: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Մեխակյանի դրամական միջոցները կազմել են 3 750 000 ՀՀ դրամ և 800 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 47 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Ա. Մեխակյանը դեռ 2007 թ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008–2010 թթ.՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ: Արդեն 2010–2014 թթ. եղել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնականը, 2014–2016 թթ.՝ աշխատել որպես էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական: Իսկ 2017–2018 թվականներին նա եղել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ մենեջեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում