Խենթացնող գեղեցկություն. Ովքե՞ր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք
LifestyleՈվքե՞ր են մեր ժամանակների ամենագեղեցիկ կանայք, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Իրենց գեղեցկության շնորհից նրանք միլիոնավոր դոլլարներ են վաստակում, գրում է Orer.am- ը` հղում անելով brainberries.co- ին:
Քենդալլ Ջեննար - 22 տարեկան.
Քենդալլը Քիմ Քարդաշյանի քույրն է: Նա հայտնի էր դեռևս երեխա ժամանակ, Քարդաշյան ընտանիքի ռեալիթի շոուի շնորհիվ: Instagram- ում նա ավելի շատ հետևորդ ունի քան Դոնալդ Թրամփը և Բարաք Օբաման միասին:

Բելլա Հադիդ - 21 տարեկան.
Բելլան նախկինում լրջորեն զբաղվել է ձիավարժությամբ: Սակայն հիվանդության պատճառով թողել է այն: Աղջիկը սկսել է զբաղվել մոդելինգով: Բելլա Հադիդն այս ասպարեզում մեծ հաջողությունների է հասել: Ընդամենը մեկ տարվա ընթացքում նա դարձավ Calvin Klein, Moschino, Bulgari, Nike ներկայացուցիչը:

Ջիջի Հադիդ - 22 տարեկան.
Ջիջի Հադիդը Max Mara, Maybelline, Balmain ապրանքանիշերի ներկայացուցիչն է: Ինչպես նաև նկարահանվում է Vogue ամսագրի համար: Երկու տարի առաջ նա նկարահանվել է Կելվին Հարրիսի «How Deep Is Your Love» երգի տեսահոլովակում:

