«Մարդու դեմք»-ով այս կատուն համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել
LifestyleՀամացանցում հայտնվել են Վալկիրիա անվամբ կատվի լուսանկարները: Ամբողջ համացանցը քննարկում է այս լուսանկարները: Բանն այն է, որ կատուն «մարդու դեմք» ունի, գրում է Orer.am- ը` հղում անելով brainberries.co- ին:

Շատերը կարծիք հայտնեցին, որ ֆոտոշոփ է արված: Ոմանք առաջարկեցին կատվին նկարահանել սարսափ ֆիլմերում:

Պարզվում է, որ այս կատուն միակը չէ: Այսպիսի կատուների բազմացում կատարվում է Catsvill County կենտրոնում, որը գտնվում է Լյուբերցում: Այս կենտրոնի տնօրենը Տատյանա Րաստարգուևան է: Նրա Ինստագրամմի էջում այսպիսի կատուների բազմաթիվ լուսանկարներ կան:
