«Չելսի»-ի գլխավոր մարզիչը կարող է հեռացվել պաշտոնից
SportԼոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է զբաղեցրած պաշտոնից հեռացվելուն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրի տվյալներով, անգլիական ակումբի ղեկավարներն իտալացի մասնագետին կհեռացնեն աշխատանքից, եթե թիմն Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում պարտվի «Մանչեսթեր Սիթի»-ին:
Միաժամանակ, նշվում է, որ Սարիի հեռացումը կարող է տեղի ունենալ նաև ավելի վաղ, եթե թիմը դուրս մնա Եվրոպա Լիգայի խաղարկությունից: Մրցաշարի 1/16 եզրափակչում լոնդոնցիների մրցակիցն է շվեդական «Մալմյո»-ն, որի նկատմամբ առաջին խաղում «Չելսի»-ն առավելության է հասել 2:1 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 21-ին: