ԱԺ ճեպազրույց թե՞ քաղաքական «դուել»
AnalysisԱյս շաբաթը ԱԺ ճեպազրույցների ձևաչափով շարունակվեց ՔՊ-ԼՀԿ մենամարտը: Ամեն ինչ կարող էր այլլ ինել, եթե ճեպազրույցներում քաղաքական ուժերը ներկայանային ոչ թե մեծից փոքրը, այլ` փոքրից մեծը սկզբունքով:
Լրագրողների հետ քննարկման ժամանակ Լենա Նազարյանը շեշտեց, որ իր համար հասկանալի չէ ԷդմոնՄարուքյանի հայտարարությունը, թե կառավարության ծրագրի քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունն անհանդուրժող է ընդդիմության նկատմամբ: Հակադարձելով Մարուքյանին՝ նա ընդամենն ասաց.«Բոլոր ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հնչեցնելու և հանգամանալից պատասխան ստանալու»:
Մի փոքր մանրամասնենք, թե իրականում ի՞նչ հարցեր տրվեցին, ի՞նչ պատասխաններ ստացան, ի՞նչ ելույթներ էին ունենում ՔՊ ներկայացուցիչները` «սգո սերվիզից» մինչև վարչապետական մակարդակով` «Վատիկանի դրոշներ», ըստ հարգարժան Նազարյանի սրանք նորմալ են կամ ուղղակի նա սրանք չի տեսել ու չի լսել: Տարօրինակ է, որ նրան չի մտահոգել, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրականում բովանդակային ոչ մի քննարկում էլ ստացվեց: Ավելին` ԱԺ փոխնախագահը նույնիսկ կարծում է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում է միայն, որ ընդդիմությունը հնարավորություն ունեցավ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու: Փաստորեն ստացվում է այնպես, որ մինչ այդ ոչ իշխանություն է եղել, ոչ ընդդիմություն, ոչ էլ կառավարության ծրագիր է քննարկվել, ոչ էլ որևէ ընդդիմություն հնարավորություն է ունեցել դեմ քվեարկել:
Չփորձելով խորանալ և մանրամասնել Մարուքյանի տեղին ու ազնիվ զայրույթի բոլոր դրսևորումները, ով առաջիկայում հաստատ, դեռ բազում առիթներ կունենա պոռթկալու, ֆիքսենք մի դրույթ` իրո՞ք ՔՊ-ում չեն զգում, որ իրենց պահվածքը ոչ քաղաքական է, ոչ էլ ինքնատիպ, այլ ընդհակառակը ոչնչով չի զիջում ՀՀԿ ցինիզմին: Հայոց խորհրդարանում շատ ավելի ուժեղ ու գռեհիկ իշխանություն է եղել, շատ ավելի ուժեղ ու պերճախոս ընդդիմություն, ծեծկռտուքով հաեմեմված բազմաթիվ հայհոյանքներ են հնչել: Ամեն ինչ էլ եղե լէ, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ պիտի շարունակվի: Անընդհատ սինխրոն շեփորահարվում է «Նոր Հայաստան», «նոր որակի խորհրդարան» եզրույթը, սակայն դա կրում է զուտ դեկլարատիվ բնույթ՝ ուղղակի ականջահաճո լոզունգներ են, ուրիշ ոչինչ:
Անդրանիկ Հարությունյան