Այս բույսն անվանում են «հարստության ծառ». ահա, թե ինչու այն պետք է լինի յուրաքանչյուր տանը
LifestyleԿարծիք կա, որ «հարստության ծառ»-ը գրավում է հաջողություն, հարստություն, բարեկեցություն: Սակայն այն նաև բուժիչ հատկություններ ունի, որոնց մասին քչերը գիտեն, գրում է Orer.am- ը:
Այս բույսն իր բուժական հատկություններով ոչնչով չի զիջում ալոեին: Եթե դեռ չունեք այս ծառից, ձեռք բերեք: Այն առանձնակի խնամք չի պահարջում: Շատերն են նշում, որ այս ծառը նաև առողջության խորհրդանիշ է: Ասում են, երբ տանը հիվանդ է լինում, բույսը դեղնում է, չորանում, կարծես թե նա իր մեջ է քաշում բացասական էներգիան: Երբ հիվանդն առողջանում է, այն նորից կենդանանում է:
Այրվածքների, կապտուկների, վնասվածքների դեպքում մի քանի տերև տրորեք և դրեք վնասվածքին:
Միջատների խայթոցների դեպքում քսեք բույսի տերևների հյութը:
Կոկորդի բորբոքվածության դեպքում, քամել 10 տերևի հյութը, խառնել 300գր. տաք ջրի հետ, օրական 3 անգամ կոկորդը ողողել, ուտելուց հետո: