Այս գարնան մազերի գունաներկման գլխավոր թրենդներն են... բալայաժ, շատուշ, կոնտուրինգ...
LifestyleԱյս գարնանը մազերի գունաներկման գլխավոր թրենդը բնական տեսքն է: Եթե դեռ չեք ընտրել մազերի գունաներկման ձեր տարբերակը և ցանկանում եք մազերի ամենանորաձև գույնն ունենալ, ապա շտապեք ձեր վարսահարդարի մոտ, ընտրելու ներկայացվող ամենաթրենդային տարբերակներից որևէ մեկը, գրում է Orer.am- ը` հղում անելով cosmo.ru- ին:
Բալայաժ և շատուշ.

Այս տեխնիկայի միջոցով կարելի է ստանալ մաքսիմալ բնական գույն, հետաքրքիր արտացոլանքներով: Բալայաժը և շատուշը հնարավորություն են տալիս մի քանի մազափունջ ներկելու միջոցով թարմ տեսք ունենալ, չփոխելով մազերի հիմնական գույնը:
Airtouch. օդային համբույր

Airtouch նշանակում է «օդային, եթերային հպում»: Այս մեթոդը կատարվում է ֆենի օգնությամբ: Հնարավոր է լինում ստանալ նուրբ գունային անցումներ, ոչ այնքան կտրոիկ, ինչպես օմբրեի դեպքում, ինչպես նաև այս մեթոդով կարելի է փարթամ մազերի էֆեկտ ստանալ:
Կոնտուրինգ.

Կոնտուրինգը հիասքանչ արդյունք է տալիս ոչ միայն դիմահարդարման մեջ, այլ նաև վարսահարդարման: Այս մեթոդի միջոցով կարելի է ընդգծել որոշակի մազափնջեր, որոնք կընդգծեն ձեր դեմքի գեղեցկությունը: