Սարսափելի փաստեր եռացրած ջրի մասին, որոնց մասին դուք հաստատ չգիտեք
LifestyleԴեռևս հին ժամանակներում մարդիկ հասկացել են, որ ոչ եռացրած ջուրը կարող է վտանգավոր լինել, երբեմն նաև մահացու: Ջրի եռացնելու գաղափարը Ներոնինն է: Ըստ նրա եռացրած ջուրն ավելի լավ է սառչում, ինչպես նաև ոչնչանում են վնասակար բակտերիաները, գրում է Orer.am- ը:
Այսօր նույնպես եռացնելը համարվում է ախտահանման ամենալավ միջոցը: Սակայն հարկ է նշել, որ եռացնելու ընթացքում փոխվում է նրա բաղադրությունը, անհետանում է նաև թթվածինը: Այդ իսկ պատճառով եռացրած ջրին անվանում են անկենդան ջուր: Դա ապացուցում է այն փաստը, որ եթե մի քանի օր շարունակ ծաղիկները ջրվում են միայն եռացրած ջրով, ամբողջովին չորանում են: Փորձեք ակվարիումը լցնել եռացրած ջրով, ընդամենը մի քանի ժամից ձկները կսատկեն:
Ոչ մի դեպքում չի կարելի կրկնակի եռացրաց ջուրը խմել կամ դրանով թեյ պատրաստել, քանի որ այս դեպքում ջրի մեջ պարունակվող աղերը, հանքային նյութերը, այդ թվում ֆտորիդը, նիտրատները խտացվում են, որոնք օրգանիզմի համար խիստ վնասակար են: