Քսեք սոդան եղունգներին, լցրեք կոշիկների մեջ...սոդայի օգտագործման ապշեցուցիչ օգտակար տարբերակներ, որոնց մասին դուք հաստատ դեռ չգիտեք
LifestyleՍոդայի օգտագործման բազմաթիվ տարբերակներ կան, որոնց մասին մենք չենք էլ կռահում: Orer.am- ը կներկայացնի դրանցից մի քանիսը:
Սոդայի միջոցով կարելի է բուժել ոտքերի սնկային հիվանդությունը: Ամեն օր ոտքերին սոդա քսեք խոզանակի միջոցով: Հատուկ ուշադրություն դարձրեք եղունգներին: Մեկ շաբաթից տհաճ ախտանշանները կանհետանան:
Հատևյալ լուծույթը կօգնի ոտքերի տհաճ հոտի և այտուցվածության դեպքում: Երեք ճաշի գդալ սոդան, մեկ թեյի գդալ աղը, մի քիչ անանուխի եթերային յուղը խառնել ոչ մեծ քանակության ջրի հետ: Պահեք ոտքերը ջրում 20 րոպե: Այս հոտավետ լուծույթը կհանգստացնի ձեր ոտքերը և կազատի տհաճ հոտից:
Սոդան կարող եք նաև լցնել կոշիկների մեջ, եթե դրանցից տհաճ հոտ է գալիս: Պարզապես երեկոյան կոշիկների մեջ շաղ տվեք սոդան, իսկ առավոտյան այն մաքրեք և ոչ մի տհաճ հոտ:
Սոդայով լուծույթը կազատի նաև բերանի տհաճ հոտից: Ողողեք բերանի խոռոչը սոդայաջրով թեկուզ ամեն օր: Այն վերացնում է բոլոր բակտերաները: Այս միջոցը նաև բերանի խոռոչի հիվանդությունների հաինալի պրոֆիլակտիկա է: