Սմարթֆոնի էկրանը «այրել» է աղջկա աչքը` առաջացնելով 500 «միկրոանցք»...
LifestyleԹայվանի բնակչուհին աչքերի անդառնալի վնասվածք է ստացել, երկու տարի շարունակ սմարթֆոնն օգտագործելով մաքսիմալ լուսավորությամբ, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
25- ամյա Չենն աչքերի ուժգին ցավ ուներ: Աղջիկը փորձեց կաթիլների միջոցով ցավը մեղմել, սակայն անօգուտ: Մի քանի ամիս հետո աչքերի ցավն ավելի ուժգնացավ, իսկ աչքերի սպիտակուցներն արյամբ լցվեցին:
Չենը բժշկի դիմեց: հետազոտությունը ցույց տվեց, որ աղջկա ձախ աչքի տեսողությունը 60տոկոսով ընկել է, իսկ աջ աչքինը 30տոկոսով: Բժիշկները հայտնեցին, որ աջ աչքի եղջերաթաղանթի վրա 500 միկրոանցք կա, այնպիսի տպավորություն է, որ նրա աչքը «միկրոալիքային վառարանում» է եղել:
Բժիշկները հայտնեցին, որ պատճառն աղջկա սովորությունն է եղել` սմարթֆոնը մշտապես օգտագործել մաքսիմալ լուսավորությամբ: Չենը չէր նվազեցնում էկրանի լուսավորությունը նույնիսկ մթության մեջ օգտագործելիս: