Մշտապես երիտասարդ 50-ամյա չինուհին վերջապես բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը
LifestyleՄշտապես երիտասարդ 50-ամյա չինուհին վերջապես հայտնել է իր երիտասարդության և գեղեցկության գաղտնիքը, գրում է Orer.am- ը` հղում անելով lenta.ru- ին:

Լյու Ելինը հայտնել է, որ իր գեղեցկության և երիտասարդության գաղտնիքը մարզումներն են մաքուր օդում, հատկապես բաց ջրամբարներում լողալը, նույնիսկ ձմռանը: Արդեն 30 տարի է Լյուն զբաղվում է սպորտով:

Լյուն լողալով անցել է 40կմ- անոց Մալլակյան նեղուցը, պարաշյուտով թռիչք է կատարել 4,5կմ բարձրությունից, զբաղվել է յոգայով 30 աստիաճան ցրտին: Թոշակի անցած գրադարանավարուհին ներկայումս հայտնի բլոգեր է, որը ֆրիդայվինգի դասեր է անցկացնում ֆիլիպպինյան լողաափերում:

«Ես միշտ սիրել եմ ծովը, սակայն հիմա ինքս ինձ մարտահրավեր եմ նետել: Ցանկանում եմ սուզվել որքան հնարավոր է խորը, առանց որևէ սարքավորման», — պատմում է Լյուն: Նա խոստովանում է, որ նոր զբաղմունքն այնքան էլ հեշտ չէ, պարզվում է ջրի տակ երեք րոպե շունչը պահելը շատ դժվար է:

