Ահա, թե ինչու պետք է ջուր խմել առավոտյան դատարկ ստամոքսին. չեք էլ պատկերացնում, թե դա որքան կարևոր է
LifestyleԱռավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը յուրաքանչյուր ճապոնացու համար պարտադիր գործողություն է: Մի անտեսեք այս կարևոր և օգտակար խորհուրդը: Առավոտյան մեկ բաժակ ջուրը կարգավորում է օրգանիզմում կատարվող բոլոր գործողությունները, գրում է Orer.am- ը:
Առավոտյան դատարկ ստամոքսին խմված մեկ բաժակ ջուրը մաքրում է աղեստամոքսային տրակտը, դրական ազդեցություն ունի մաշկի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա:
Մեկ բաժակ ոչ սառը ջուրը անհրաժեշտ է խմել արթնանալուն պես, որոշ ժամանակ անց խմեք ևս մեկ բաժակ ջուր: Դրանից հետո կարող եք հանգիստ խղճով նախաճաշել:
Օրվա ընթացքում նույնպես խորհուրդ է տրվում խմել ոչ սառը 2 բաժակ ջուր ուտելուց առաջ: Սուրճը և թեյը նույնպես խորհուրդ է տրվում խմել ուտելուց առաջ, որպեսզի չմարսված սննդի քանակը ստամոքսում չավելանա:
Շատերը կարող են մտածել, որ վաղ առավոտյան ջուր խմելը և օրվա ընթացքում ջրի անհրաժեշտ քանակը պահպանելը, կարող են այտուցների առաջացման պատճառ դառնալ: Սակայն այտուցները առաջանում են ոչ ճիշտ սնվելու և աղի քանակությունը չարաշահելու հետևանքով: