Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ն. Զեյնալյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև առանձնատուն: Հայտարարագրել է նաև «MERCEDES– BENZ GL450 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում նշված է պարտատոմսերի մասին, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8150000 ՀՀ դրամ և 36800 ԱՄՆ դոլար:
Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 3 500 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 414 000 ՀՀ դրամ: Նշված թվից 67 000 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 347 000 ՀՀ դրամը շահաբաժին է:
Արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 3105 ԱՄՆ դոլար, որը ևս շահաբաժին է: Նարեկ Զեյնալ յանը մանակբույժ է, բժիշկ–էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու: Նա Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում