Տիկնիկի արտաքինով այս աղջիկը բեռնատարի ամենահայտնի և գեղեցիկ վարորդն է
LifestyleԲեռնատարի վարորդ ասելիս, բոլորը պատկերացնում են թիկնեղ, մկանոտ տղամարդ: Նայելով այս նուրբ աղջկա լուսանկարները, ձեր պատկերացումները կփոխվեն, գրում է Orer.am-ը` հղում անելով continent.news- ին:
Ծանոթացեք` Րինո Սասակի, բեռնատարի ամենահայտնի և գեղեցիկ վարորդը: Ճապոնուհու հայրը բեռնատարի վարորդ է, աղջիկը հոր օրինակին է հետևել:

Աղջիկն այսպիսի որոշում ընդունեց, երբ հայրը հիվանդ էր և նա հոր հետ գործուղման մեկնեց, որպեսզի նրան խնամի: Աղջկան ուղևորությունը շատ դուր եկավ: Նա վարորդական իրավունք ստացավ և 21 տարեկանում արդեն բեռնատար էր վարում:

Ի դեպ, մինչ բեռնատար վարելը Րինոն պարուսույց էր: Սկզբնական շրջանում նա համատեղում էր վարորդությունը և պարը, սակայն ժամանակի ընթացքում հասկացավ, որ իր կոչումը վարորդությունն է:


Րինոն համացանցում շատ ակտիվ է, մշտապես նոր լուսանկարներ է հրապարակում: այսպիսով նա փորձում է, որքան հնարավոր է շատ աղջիկների գրավել և հետաքրքրություն առաջացնել այդ մասնագիտության նկատմամաբ:
