Առաջին հայացքից նա պարզապես գեղեցիկ աղջիկ է, բայց նայելով լուսանկարն ամբողջությամբ դուք կապշեք և կհիանաք
LifestyleՀաճախ ընդամենը մեկ դեպքը կարող է տակնուվրա անել մեր կյանքը, կտրուկ փոխել մեր աշխարհայացքը: Հենց այսպիսի դեպք էլ պատահեց Սեմմի Ջաբրայիլի հետ. աղջիկն ավտովթարի հետևանքով կորցրեց ոտքը, սակայն չհուսահատվեց, գրում է Orer.am- ը` հղում անելով ofigenno.com- ին:

Աղջիկը ծնվել է Կովկասում, սակայն համալսարանն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Սանկտ- Պետերբուրգում: Մինչ ավտովթարը նա չորս տարի աշխատում էր սրճարանում, սակայն որոշել էր թողնել այդ աշխատանքը: Սեմմին պատմում է, որ որոշել էր Ամերիկա մեկնել և կես տարի շարունակ նա պատկերացնում էր , թե ինչպես է այնտեղ ապրելու, ինչով է զբաղվելու: Նա պատկերացնում էր, որ մի փոքր արհեստանոց կունենա, որտեղ խամաճիկ-տիկնիկներ կպատրաստի:

Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Վթարի օրը Սեմմը շատ լավ է հիշում: Նա ընկերոջ հետ որոշել էր մեկնել Վիբորգից ոչ հեռու գտնվող քաղաք, որտեղ ճոպանուղի կար: Աղջիկը պատմում է, որ մութ էր, անձրև էր գալիս, սարսափելի մառախուղ էր, ավտոմեքենան ընթանում էր մեծ արագությամբ: Արդյունքում տեղի ունեցավ ուժգին բախում:

Սեմմը հիշում է, որ մինչ շտապօգնության գալը տարբեր զգացմունքներ ուներ` շոկ, սարսափ, տագնապ, բայց միևնույն ժամնակ համակերպման ապշեցնող զգացողություն ուներ:

Վթարի հետևանքով աղջիկը կորցրեց ոտքերից մեկը, սակայն չհուսահատվեց: Ներկայումս նա պահանջված և ճանաչված մոդել է: Ինստագրամում նա 166հազ. հետևորդ ունի:

