Թրամփը թեժացնո՞ւմ է Սիրան
AnalysisՀայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել հետ վերցնել ու դատի տալ Իսլամանական պետության 800 անդամների, որ գերի են վերցվել Սիրիայում
Նշենք, որ Սիրիայի տարածքում բազմաթիվ օտարերկրացիներ կռվում են ԻՊ-ի կողմից, նրանցից շատերը եվրոպական պետությունների քաղաքացիներ են: Եվրոպայում ԻՊ-ին միացած քաղաքացիների վերադարձին միանշանակ չեն վերաբերվում: Հատկանշական է բրիտանուհի Շամիմա Բեգումի դեպքը, որ ԻՊ-ին է միացել 2015-ին, իսկ հիմա ուզում է տուն վերադառնալ: Պաշտոնյաները հայտարարում են, որ վերադառնալու դեպքում նա համարվելու է անվտանգության սպառնալիք: ԻՊ-ին անդամակցելու համար բրիտանական քաղաքացիությունից զրկելու նախադեպեր են եղել: 2018-ին քաղաքացիությունից զրկվել են Ալեքսանդա Կոտեյն ու Էլ Շեֆի Էլշեյխը, որ հայտնի են իբրև «ջիհադի բիթլեր»: Նրանք հայտնի են դարձել պատանդների սպանությունների քարոզչական դաժան տեսագրություններով: Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարել է, որ պատրաստ են ընդունել ու դատի տալ 100 ֆրանսիացի ջիհադականների:
Ընդգծենք, որ Թրամփի կոչը հնչել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զորամիավորումների` սիրիա-իրաքյան սահմանին ԻՊ-ի վերջին ապաստաններից մեկի վրա հարձակման համապատկերում: ԱՄՆ նախագահն ասել է, որ 24 ժամում կհայտարարվի ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին: Անցած երեք օրերում Սպիտակ տունը ոչ մի նման հայտարարություն չի արել: Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարներից մեկը` Ջիա Ֆուրատը շաբաթ օը տեղեկացրել է, որ ԻՊ-ի զինյալները շրջափակվել են 700 քառակուսի մետր տարածքում Իրաքի սահմանին գտնվող Էլ Բահուզ քաղաքում: Նրա խոսքով` այնտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ կան և զինյալները նրանց կենդանի վահան են դարձնում:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ընդդիմադիրները հաղորդել են, որ կատաղի մարտեր են մղում Իրաքի սահմանի մոտ՝ ԻՊ-ի վերջին հենարանի համար: Երկու տարի առաջ ԻՊ-ը վիթխարի տարածքներ էր վերահսկում Սիրիայում ու Իրաքում, հիմա ԻՊ-ի մնացորդները վերահսկում են միայն փոքր հատված Սիրիայի Դեր էլ Զոր նահանգում` Իրաքի սահմանի մոտ:
Ամփոփելով նշենք, որ վերջին շրջանում ԻՊ-ը մեծ կորուստներ է կրել, բայց ՄԱԿ-ի տվյալներով` Իրաքում, Սիրիայում դեռ 14-18 000 զինյալներ կան, նրանցից 3000 արտասահմանցիներ են, նաև հավելելք, որ ԻՊ-ը բազում հետևորդներ ունի Աֆղանստանում, Եգիպտոսում, Լիբիայում, Հարավ-Արևելյան Ասիայում ու Արևմտյան Աֆրիկայի երկրներում:
Անդրանիկ Հարությունյան