Հնդկաստանում ալկոհոլից թունավորման հետևանքով 89 մարդ է մահացել
International newsՀնդկաստանի հյուսիս-արևելքում անորակ ալկոհոլից թունավորվելու հետևանքով մահացել է առնվազն 89 մարդ:
Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր 50 զոհի և 50 վիրավորի մասին: Ոստիկանության տվյալներով՝ զոհերը թեյի պլանտացիաների աշխատողներ են եղել, ովքեր սպիրտային խմիչքներ են օգտագործել՝ նշելով աշխատավարձի ստացումը:
Խմիչքի պատրաստման և տարածման մի խումբ պատասխանատուներ ձերբակալվել են: