Հենց հարսանիքի ժամանակ փեսացուն հայտարարեց, որ ուրիշ աղջկա է սիրում
LifestyleՀարսանեկան արարողությունը բոլոր զույգերի համար կարևոր, պատասխանատու միջոցառում է: Ցանկալի է, որ այն անցնի հարթ, ծրագրավորված հերթականությամբ, առանց որոևէ անակնկալի: Սովորաբար հարսանեկան արարողությունը վարելու համար հրավիրում են հաղորդավարի, որը ղեկավարում է միջոցառումը, սակայն ոչ միշտ է հաջողվում, որ այն անցնի առանց որևէ խնդրի, գրում է Orer.am- ը:
Ջեֆերսսոնի և Ջեսսի հարսանիքը հենց սկզբից էլ այնպես չսկսվեց, ինչպես որ ծրագրավորվել էր: Մինչ արարողության սկսվելը փեսացուն հայտարարեց, որ ներկաների մեջ կա մի աղջիկ, որին նա խենթի պես սիրում է:

Ներկաները քարացել էին, տիրում էր լարված լռություն, քանի որ այդպիսի դեպքեր երբեմն պատահում են, որ փեսացուն հենց հարսանիքի ժամանակ սեր է խոստովանումայլ կնոջ: Այսպիսով հարսանիքը չեղյալ է հայտարարվում:

Սակայն այս դեպքում խոսքը ուրիշ կնոջ մասին չէր, այլ հարսնացուի 8- ամյա աղջկա` Ջովաննայի մասին էր: Փեսացուն գրկեց աղջկան և խոստացավ նրան հայրություն անել: Ներկաները հուզված էին:
