Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի կադրերը, թե ինչպես են զբոսաշրջիկները գլխապատառ, սարսափած փախչում առյուծի հետապնդումից
LifestyleՄեքսիկական «Bioparque Estrella» հայտնի սաֆարի- զբոսայգու այցելուները նկարահանում էին առյուծներին, որոնք գտնվում էին անդունդից այն կողմ: Ի դեպ կենդանիներից մեկը` Էլզա անունով էգ առյուծը նախկինում կրկեսում էր ելույթ ունեցել, այնուհետև նրան տեղափոխել էին սաֆարի-զբոսայգի, գրում է Orer.am- ը` հղում անելով continent.news- ին:
Զբոսաշրջիկները սկսել են ծաղրել, հրահրել Էլզային, որից հետո նա հարձակվել է նրանց վրա: Սակայն հարձակումը նրա համար այնքան էլ հաջող ավարտ չունեցավ, քանի որ առյուծները կարող են ցատկել առավելագույնը 5 մետր, իսկ զբոսաշրջիկների և նրա միջև եղած անդունդը 7 մետր էր:
Առյուծը թռիչք կատարեց և անդունդն ընկավ, իսկ զբոսաշրջիկները ծափահարում էին և շարունակում նկարահանումը: