Գեղեցկուհի Մոնիկա Բելլուչին խենթացնող նոր կերպարով. կաշվե սև վերարկու, երկարաճիտ կոշիկներ և ...
LifestyleՄիլանում մեկնարկել է Նորաձևության Շաբաթը և մինչ մոդելները բեմահարթակին ներկայացնում են հայտնի դիզայներների նոր ստեղծագործությունները, հայտնիները փողոցում ներկայանում են գրավիչ կերպարներով, գրում է Orer.am- ը` հղում անելով graziamagazine.ru- ին:
Ֆոտալրագրողները նրան նկատել են Միլանի օդանավակայանի մուտքի մոտ: Դերասանուհին կրում է կաշվե սև վերարկու, որի լայն գոտին ընդգծում է դերասանուհու գեղեցիկ կառուցվածքը: Կերպարը լրացնում են շագանակագույն երկարաճիտ զամշե կոշիկները, սև ակնոցը և կաշվե սև պայուսակը:

Կաշվե վերարկուի տակից նա կրում է սև բլուզ և սև տաբատ: Սև գույնը դերասանուհու սիրելի գույնն է: Այս գույնը նա ընտրում է թե կարևորագույն միջոցառումների, թե ամենօրյա կերպարների համար:
