Պիկե. Առաջին շրջանում «Ռեալը» մեկ օր ավելի հանգստացավ, բայց մենք 5:1 հաշով հաղթեցինք
Sport«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին, ինչպես նաև մեկնաբանել մրցակցի դժգոհությունները գրաֆիկից.
«Եթե ես ճիշտ եմ հիշում, մրցաշրջանի առաջին կեսում նրանք մեկ լրացուցիչ օր ունեին հանգստի համար, բայց մենք հաղթեցինք 5:1 հաշվով:
Նրանք տրամադրված կլինեն խաղին, բայց մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հասնենք եզրափակիչ»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում: Հանդիպումը կմեկնարկի 00:00-ին: Առաջին խաղում, որը կայացել է Բարսելոնայում, գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 արդյունքը: