Օրվա բաղադրատոմս. Լցոնած կարտոֆիլ գազօջախի մեջ
LifestyleԿարտոֆիլով պատրաստված ճաշատեսակները ամենօրյա սննդակարգում հաճախ են օգտագործվում, սակայն այս տարբերակը և համեղ է, և ախորժելի, գրավիչ տեսք ունի:
Orer.am- ը կներկայացնի գազօջախում պատրաստվող լցոնած կարտոֆիլի բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.
Միջին չափսի 15 կարտոֆիլ
50գր կարագ
1 սոխ
250գր միս
50գր թթվասեր
Աղ, պղպեղ, լոլիկի մածուկ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը.
Մաքրել կարտոֆիլը, հանել միջուկը: Այնուհետև կարտոֆիլն աղաջրում եփել 10 րոպե: Սոխը և միսը աղալ, խառնել, աղով, պղպեղով համեմել:
Այնուհետև խառնել թթվասերը, հալեցրած կարագը, համեմել, կարող եք ըստ ցանկության մի քիչ լոլիկի մածուկ ավելացնել:

Կարտոֆիլները լցոնել ֆարշով, վրան լցնել սոուսը, դնել նախապես տաքացված ջեռոցում: Թողնել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ կես ժամ:
