Աստրախանի մարզում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությա
SocietyԱստրախանի մարզի Բախթեմիր գյուղում տղամարդն ատրճանակից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սակայն նա սպանվել է պատասխան կրակոցներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով մարզի տարածքում Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական վարչության ներկայացուցչին:
Ըստ քննության տվյալների՝ փետրվարի 24-ին Բախթեմիր գյուղի մտահոգված բնակիչները հայտնել են ոստիկանությանը, որ գյուղում զինված տղամարդ է շրջում: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կանգառի մոտակայքում տղամարդուն, որի ձեռքում ատրճանակի նման իր էր:
Բերման ենթարկելու ընթացքում գլխի հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության օպերատիվ աշխատակիցը: Նրան բժշկական օգնություն է տրամադրվել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:
Քրեական գործ է հարուցվել «Իրավապահ մարմնի աշխատակցի կյանքին վնաս հասցնելու փորձ» հոդվածով: