Ահա, թե որոնք են ատամների համար ամենավնասակար մթերքները
LifestyleԱռողջ և գեղեցիկ ատամներ ցանկանում են ունենալ բոլորը: Ունենալ ձյունաճերմակ ժպիտ հնարավոր է ատամների ճիշտ խնամքի միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ է հրաժարվել մի շարք մթերքներից, որոնք վնասակար են ատամների համար, գրում է Orer.am- ը:
1. Սուրճ, սև թեյ, կոկա- կոլա.

Այս սիրված ըմպելիքները մեծ քանակությամբ գունանյութեր են պարունակում, որոնք բնականաբար գունավորում են ատամների էմալը: Խուսափելու համար այսպիսի հետևանքից, սուրճի և թեյի մեջ կաթ ավելացրեք, որը չեզոքացնում է գունանյութերի ազդեցությունը: Ի դեպ կոկա- կոլան ոչ միայն գունավորում է ատամների էմալը, այլ նաև այն քայքայում:
2. Հատապտուղներ և ցիտրուսային մրգեր.

Չնայած, որ և հատապտուղները, և մրգերը չափազանց օգտակար են իմմունային համակարգի համար, նրանք նույնպես քայքայում են ատամների էմալը, քանի որ բարձր թթվայնություն ունեն: Հատապտուղներից վնասակար են հատկապես ելակը, հաղարջը, հապալասը և կեռասը:
3. Եգիպտացորեն և պոպ- կորն.

Լիովին հրաժարվել այս մթերքներից կարիք չկա: Պարզապես անհրաժեշտ է ուշադիր լինել, քանի որ դրանց մասնիկները հաճախ մնում են ատամների արանքում և լնդերի բորբոքվածություն առաջացնում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այս մթերքներն ուտելուց հետո ատամներն անպայման լվանալ: