Ներկայացվել է 5 տեսախցիկներով Nokia 9 PureView սմարթֆոնը
SocietyMWC ցուցահանդեսի ժամանակ HMD Global-ը ներկայացրել է 5 տեսախցիկով Nokia 9 PureView սմարթֆոնը, հաղորդում է Life-ը:
Տեսախցիկներից մեկը գունավոր է, մնացածը՝ միագույն: Դրանց միջոցով կարելի է ստանալ ավելի բարձր դետալիզացմամբ լուսանկարներ: Նշվում է նաեւ, որ սմարթֆոնը կզարմացնի արված դիմանկարի ռեժիմում լուսանկարների որակով:
Սմարթֆոնն ունի pOLED էկրան 5.9 դույմ անկյունագծով եւ QHD+ պարամետրով: Այն համալրված է Snapdragon 845 պրոցեսորով, 3200 Ա/Ժ մարտկոցով, էկրանի ներսում մատնահետքի սկաներով եւ IP67 ստանդարտով ջրից եւ փոշուց պաշտպանությամբ:
Ապահովված է նաեւ անլար լիցքավորման հնարավորությամբ, չունի ականջակալների համար միակցիչ: Սարքն աշխատում է Android 9 Pie-ի ապահովմամբ: Nokia 9 PureView սմարթֆոնը հասանելի կլինի կապույտ գույնով 6+128 ԳԲ մոդիֆիկացիայով: Դեվայսը կարժենա 599 եվրո: