Եվրոպան պատերազմի շեմի՞ն
International newsԵվրոպայում ակնհայտ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են ընդանում, որոնք, կարող են հանգեցնել բավականին լուրջ զարգացումների: Գերմանիայի կառավարությունը երկարժամանակ հավատում էր, որ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններն իրենք իրենց կկարգավորվեն ինչն ակնհայտ դառը մոլորություն էր: ԱՄՆ-ի այսօրվա վարչակարգը ներառում է Դոնալդ Թրամփի քաոտիկ ապակառուցողականությունը` Փենսի ու Բոլտոնի նեոպահպանողական ագրեսիայի հետ: Կարելի է փաստել, որ դա թունավոր խառնուրդ է և սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:
Ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն արհամարհեց Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը, Իրանի հետ համաձայնագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Փոքր ու միջին հեռահարության արգելման պայմանագիրը և այս ամենն ի ուրախություն Վլադիմիր Պուտինի: Երկուսն էլ քիչ են հետաքրքրված պայմագրի փրկությամբ հաջորդ 6 ամիսներին: Նշենք, որ եթե ձախողվի և СНВ-III պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2021-ին, սպառազինությունների մրցավազքն իսկականից կսկսվի, ասել է թե կվերադառնա սառը պատերազմը, իսկ արդեն այդ ժամանակ աշխարհը կհայտնվի միջուկային նոր մրցավազքի շեմին: Բացառված չէ, որ Եվրոպան, հավանաբար, կդառնա այդ բախման հարթակներից մեկը:
Այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞րն է Եվրոպայի պատասխանը: Միայն Ռուսաստանին մատնացույց անելը, ինչպես Գերմանիայի ԱԳնախարար Հայկո Մաասը, չի օգնի, իսկ պաշտպանության ծախսերը կրկնապատկումն ավելի շուտ կխթանի սպառազինությունների մրցավազքը: Նա, ով այսօր պնդում է, որ սառը պատերազմի ժամանակներում գերսպառազինության սպառնալիքը նպաստեց փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրի ստորագրմանը, մոռանում է այն ժամանակների առանձնահատկությունը:
Այսօր աշխարհն այլևս երկբևեռ չէ, իսկ բազմաբևեռ աշխարհում ավտորիտար միջուկային պետությունների հետ փոխադարձ երաշխավորված ոչնչացման սպառնալիքն անիմաստ է: Ապասպառազինման եվրոպական նախաձեռնության ժամանակն է եկել, իսկ անվտանգությունը Եվրոպայում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ն պետք է շարունակի իր մարտավարական միջուկային զենքը հանել Եվրոպայից և բացի այդ` հրաժարվի ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգից, եթե Ռուսաստանը նույնպես պատրաստ է ապասպառազինման քայլեր անել «Իսկանդերի» ու թևավոր հրթիռների դեպքում: Դա կլինի փոխադարձ շահերի հիման վրա պայմանագիր: Եվրոպան կրճատում է իր միջուկային սպառնալիքը` Ռուսաստանն իր տնտեսական: Մասշտաբային ներդրումները միջուկային նոր զենքի մեջ Պուտինի համար ներքաղաքական ռիսկ են` դատելով նրա կենսաթոշակային քաղաքականության դեմ ցույցերից: Ուղղակի իրադարձությունների մասին խոսալով նշենք, որ Միխայիլ Գորբաչովի սովետական արտաքին քաղաքականություն էր եկել նոր մտածողություն և իր հետ բերել ռեալիստական հայացք սեփական տնտեսական հնարավորություններին. հետևանքները հայտնի են բոլորիս:
Ամփոփելով նշենք, որ դուրս գալով Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից` Թրամփը հայտարարում էր, որ ժամանակները փոխվել են և պետք է բազմակողմ պայմանագիր կնքել, բայց միջուկային զենք ունեցող երկրները և առաջինհերթին` Չինաստանը, չարձագանքեցին նրա կոչին: Իրենց տեսակետները հրապարակավ չեն հայտնել և Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Պակիստանը:
Անդրանիկ Հարությունյան