ՀԱՕԿ գործկոմի նիստում որոշում կայացվեց կասեցնել ՀԲՖ անդամակցությունը ՀԱՕԿ-ին
SocietyԱյսօր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գործկոմի նիստ էր հրավիրել, որի օրակարգային հարցերից էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին կասեցնելու մասին հարցը: Քննարկելով ստեղծված իրավիճակն ու դրանից բխող հետևանքները, միաձայն որոշում կայացվեց կասեցնել ՀԲՖ-ի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Միևնույն ժամանակ, որպեսզի հայկական բռնցքամարտն այս ընթացքում չտուժի, որոշում կայացվեց մինչև այդ գործընթացի տրամաբանական ավարտը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջամտությամբ քայլեր ձեռնարկվի, որպեսզի ուսումննամարզական հավաքները հավուր պատշաճի անցկացվեն: