Իսկ դուք գիտեի՞ք, թե ի՞նչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե օրական 2 բանան ուտեք
LifestyleԲանանի օգտակար հատկությունների մասին գիտեն բոլորը: Իսկ ի՞նչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե օրական 2 բանան ուտեք, կներկայացնի Orer.am- ը:
Նախ նշենք, որ բանանն իրականում բարձրացնում է տրամադրությունը: Այնպես որ օրական երկու բանան ուտելը հաստատ ձեզ դրական լիցքեր կհաղորդի:
Ամերիկացի փորձագետները հետազոտություն են կատարել, որի ընթացքում մասնակիցները երկու խմբի են բաժանվել: Առաջին խումբը մարզվելիս միայն ջուր է օգտագործել, իսկ երկրորդ խումբը միայն բանան: Արդյունքում պարզվել է, որ ոչ մի տարբերություն չկա, այնպես որ նույնիսկ մարզվելիս կարող եք բանան ուտել:
Բանանը հարուստ է կալիով, որը չափազանց կարևոր է սրտանոթային համակարգի համար, ինչպես նաև մկանների և կենտրոնական նյարդային համակարգի համար:
Բանանը հագեցնող է, այդ իսկ պատճառով հարմար է այն ուտել թե առավոտյան, թե երեկոյան: Այն խիստ օգտակար է նյութափոխանակության համար: